Արտակարգ իրավիճակների նախարարությունում hունվարի 30-ին տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Գերատեսչության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց սեյսմիկ դիտացանցի արդիականացման խնդիրներին։
Նախարար Երիցյանը ուշադրություն է հրավիրել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կրթության որակի բարելավման խնդիրներին, նշվել է, որ Ակադեմիայի դասախոսական կազմն անհրաժեշտ է համալրել հանրապետության լավագույն գիտնական դասախոսներով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի ընդունելիս առաջնահերթությունը կտրվի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտածներին։
ԱԻ նախարարը հանձնարարել է պլանավորել եւ դեսպանատներում ու հյուրանոցներում անցկացնել ուսումնավարժություններ եւ ուսուցողական դասընթացներ։
Փետրվարի 10-ին տեղի կունենա ԱԻՆ Կոլեգիայի նիստ, որի ընթացքում կամփոփվեն 2011 թ. ԱԻՆ-ի կատարած աշխատանքները։



























