Լրագրող Ալեքսանդր Ռիբինը, ով իբր կորել էր Սիրիայում, հայտնվել է եւ իր գոյության մասին տեղեկացրել էլեկտրոնային փոստով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Սիրիայում չպարզված հանգամանքներում կորել է ռուսաստանցի լրագրող Ալեքսանդր Ռիբինը, ով նյութեր էր պատրաստում տաջիկական «Բիզնես ի պոլիտիկա» շաբաթաթերթի համար:
Պարբերականի խմբագիր Ջամշեդ Ուլմասովի խոսքով, թղթակցի անհետացման մասին հայտնի էր դարձել նրա ուղեկից Անաստասիա Պիչուգինայից: Վերջին անգամ երիտասարդին տեսել էին հունվարի 20-ին:
Ալեքսանդր Ռիբինն աշխատել է Դամասկոսում, Տարտուսում եւ այլ սիրիական քաղաքներում: Վերջին նյութը թվագրված էր 2012թ. հունվարի 18-ով:




























