Եգիպտական Հուրգադա առողջարանային քաղաքում հունվարի 30-ին, երեւանյան ժամանակով ժամը 21:00 –ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորերկրյա ցնցումները զգացել են ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ լողափին հանգստացողները: Սկսվել է խուճապ, շատերը դուրս են եկել փողոց: Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























