Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում 12-ամյա աղջնակն ընկել է ութերորդ հարկից: Երեխան գահավիժել է 25 մետր եւ կենդանի է մնացել:
Նշվում է, որ միջադեպի մեղավորը երեխայի ընկերն է եղել, որը վեճի ժամանակ նրան հրել է դեպի պատուհանը:
Հաղորդվում է, որ երեք դեռահասներ` երկու աղջիկ եւ մեկ տղա, բարձրացել են ութերորդ հարկ, եւ այնտեղ սպասել ընկերուհուն: Հանկարծ 12-ամյա Կատալինայի եւ ընկերոջ միջեւ վեճ է բռնկվել, եւ վերջինս հրել է աղջկան դեպքի պատուհանը: Երեխան ընկել է շենքի բակի թփերի եւ հսկայական ձնակույտի վրա: Արդյունքում նա ստացել է ներքին օրգանների, ողնաշարի վնասվածքներ, ապակու խորը կտրվածքներ:




























