Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել իր խորհրդական Գոռ Սարոյանի մասնակցությամբ միջադեպը։
Հովհաննավանքում կեղծ պատարագից հետո լրագրողների հետ զրույցում Առուշանյանը միայն վստահեցրեց, որ ով մեղավոր է, կպատժվի. «Չեմ մեկնաբանում, եթե նման բան կա, մեղավորները կպատժվեն։ Սա եկեղեցու հայաթն է, չեմ ուզում հարցազրույց տալ։ Եթե օրենքը խախտել է, կպատժվի»։





























