Նախնական տվյալներով, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա  Տիգրանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցունմ նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ որեւէ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուղում եմ նաև շեշտել, որ այս վարկածը, ի թիվս այլոց, առաջին օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Ընդ որում, կհիշեք, որ եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք համապատասխան մասնագետի, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վր լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջանա և մենք կարողանանք պատշաճ կերպով ստանանք տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որեւէ բան հայտնի է։

Այս պահի դրությամբ, շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։

Երեխայի  հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։  Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Ես այս պահին այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»,–ասաց նախարարը։

Արփինե Սարգսյանը հավելեց, որ դեպքից հետո, երբ իրենք սկսել են որոնողափրկարարական աշխատանքներըա մբողջ հարակից տարածքով, իրականացվել է տարածքի «սանրում» և յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, ինքը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։

Նշենք, որ այս պահին Ծափաթաղում է մահացած հայտնաբերված երեքամյա Տիգրանի տանը քննչական գործողությունները շարունակվում են։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում են, որ քննիչներ, ոստիկաններ են տան բակում, ինչպես նաև տան ներսում։ Նրանք հարցաքննում են ընտանիքի անդամներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։ Օրեր անց նրա մարմինը գտել էին դաշտամիջյան տարածքում։