Քալիֆորնիայում Սիլիկոնե արահետի ընկերություններից մեկը` Փիքարոն, ներկայացրել է իր բարձր տեխնոլոգիական ձեռքբերումը` բնական գազի արտահոսքը հայտնաբերող սարքը: Մեքենային ամրացված սարքը ճառագայթների եւ հայելիների օգնությամբ կարող է ճշգրիտ հայտնաբերել մեթանը հենց երթեւեկության ընթացքում: Ըստ արտադրող ընկերության աշխատակիցների` սարքը կարող է մեթանի բաղադրության փոփոխությունները գրանցել մեկ միլիարդերորդական չափի ճշգրտությամբ: Սարքը փոխանցում է գազի մակարդակի եւ արտահոսքի տեղակայման ճշգրիտ տվյալները եւ կարող է անհրաժեշտության դեպքում սպասարկող խմբին կանչել դեպքի վայր:

PG&E-ի` Խաղաղօվկիանոսյան գազաէլեկտրոնային ընկերության ներկայացուցիչները կարծում են, որ նման տեխնոլոգիայի առկայությունը կարեւոր է երկրաշարժների եւ վթարների դեպքում: Նման դեպքերում այն թույլ կտա արագ եւ կազմակերպված կերպով կազմել արտահոսքի քարտեզը:  PG&E-ը հուսով է, որ մինչեւ տարվա վերջ իրենց տրամադրության տակ կլինի նման երկու մեքենա, հայտնում է KTVU.com-ը: