Հունվարի 30-ին, ժամը 14.30-ին, ահազանգ է ստացվել է, որ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՀԱ Բ-2 թաղամասի թիվ 36 շենքին հարակից էլ. ենթակայանից ծուխ է դուրս գալիս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 1024 էլ. ենթակայանում տեղի է ունեցել էլ. մալուխների կարճ միացում` առանց հրդեհի բռնկման:



























