Արտաշատ քաղաքում, հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Բենց-190» մակնիշի ավտոմեքենան թիվ 3 դպրոցի դիմաց բախվել է համընթաց ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: