Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, հունվարի 30-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. հոկտեմբերին Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է գումար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ նա  նույն ժամանակահատվածում նույն վայրում կայանված  մեկ այլ «ԳԱԶել»-ից գողացել է բջջային հեռախոս:

Կատարվում է հետաքննություն: