Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ` հունվարի 30-ին, աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի պետ Էդիկ Պողոսյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշված պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Արտավազդ Ղազարյանը: Վերջինս մինչ նոր պաշտոնին նշանակվելը ազատվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից:




























