Հայաստանի հանրապետական կուսակցության որոշել է կուսակցության հերթական համագումարի օրը. այն  կանցկացվի մարտի 17-ին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից էլ տեղեկացանք, որ ՀՀԿ համագումարին քննարկվելու են կանոնադրական խնդիրներ:

«Համագումարում, նախեւառաջ կուսակցության խորհուրդն է ձեւավորվելու, գործադիր մարմինը, նախագահի ընտրություն է տեղի ունենալու եւ, քանի որ նախընտրական տարի է, կլինեն նաեւ  ընտրական գործընթացների հետ կապված կոնկրետ շեշտադրումներ»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:

Հիշեցենք, որ ՀՀԿ համագումարն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: