Հայաստանից ԱՄՆ տեղափոխված 42-ամյա Սարգիս Թադեւոսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման բժշկական ապահովագրության Medicare հիմնադրամից միջոցներ յուրացնելու մեղադրանքով:

Թադեւոսյանը Ռուսաստանի քաղաքացիներ Իգոր Շեւչուկի եւ Արսեն Բեջանյանի հետ յուրացրել է սոցիալական ապահովագրության հաշիվներն ու անունները եւ օգտագործել մեքենայությունների համար, գրում է The Charleston Gazette-ը:

Կեղծ ընկերությունները բացվել են Գարիկ անունով ոմն տղամարդու կողմից: Հետաքննությունը, որին մասնակցել էր ԱՄՆ Գաղտնի ծառայությունը, նաեւ նահանգի ոստիկանությունը, սկսվել էր անցած տարվա ապրիլին, իսկ մայիսին երեքին էլ ձերբակալել էին:

Շեւչուկն ու Բեջանյանն իրենց մեղավոր են ճանաչել եւ դատապարտվել 18 ամսվա բանտարկության: