Սաուդցի հաքերը Սալման Ալ-Անզին կոտրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անձնական, նաեւ Սիրիայի մի շարք նախարարությունների էլեկտրոնային փոստերը: Այդ մասին ահղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի, հաքերը պահանջներ է ներկայացրել, որոնք չկատարելու դեպքում սպառնացել է բացահայտել պետության ղեկավարի անձնական նամակգրությունը, որում բազմաթիվ սկանդալային փաստեր կան: Բայց հեռուստաալիքը չի մանրամասնում, թե ինչ պահանջներ են ներկայացվել:

Սիրիայում ամիսներ շարունակ չեն դադարում զինված բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմության միջեւ, վերջին տվյալներով, մարտեր են ընթացել Դամասկոսի մոտ: Արաբական երկրների լիգան Ասադին առաջարկել է հրաժարվել իշխանությունից: