Ոնց որ թե ապաշրջափակման մի բաղադրիչ արդեն եղավ. Հենց հիմա կամ մտել են Հայաստանի սահման, կամ մոտենում են Հայաստանի սահմանին բեռները, որոնք դուրս են եկել ՌԴ–ից ու Ղազախստանից, դրանք անցնում են ադրբեջանական երկաթուղիներով, մտնում են Վրաստան, ապա Հայաստան։ Կարո՞ղ ենք ասել, որ ապաշրջափակման մի բաղադրիչ եղավ. Կարծում եմ՝ այո։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հետո կլինի մյուս բաղադրիչը, հետո մյուսը։ Հետո այն շրջանակը, որի շուրջ հարցերը կլուծվեն, կլինի Հայաստան–Ադրբեջան ուղիղ կապող երկաթուղի։

Ինտենսիվ քննարկումներ են ընթանում, ես չեմ կարող ասել՝ երբ կդրվի առաջին ռելսը, առավել ևս չեմ կարող ասել՝ երբ կգնա առաջին վագոնը։ Բայց ես կարող եմ ասել, որ մենք որպես պետություն, շահագրգռված ենք, որ դա լինի օր առաջ»,–ասաց նա։