Օգոստոսին Ռուսաստանն ավելի քան երկու անգամ ավելացրել է Հնդկաստանում ալմաստի արտահանումը՝ ապրիլից ի վեր այն հասցնելով առավելագույն ցուցանիշի, այս մասին հայտնի է Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալների ՌԻԱ Նովոստիի վերլուծությունից։
Ըստ ռուսական ԶԼՄ-ի տվյալների՝ հնդիկ գնորդները 31,3 միլիոն դոլարի ռուսական ալմաստ են ներկրել, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 13,4 միլիոն դոլար։ Բացի այդ, ցուցանիշը ապրիլից ի վեր առավելագույնն է եղել, երբ մատակարարումները կազմել են 92,5 միլիոն (դոլար)։
Սակայն, տարեսկզբից ի վեր ադամանդի գնումները նվազել են գրեթե 40 տոկոսով՝ հասնելով 342.1 միլիոն դոլարի։
Օգոստոսին Հնդկաստանում ալմաստի մատակարարման առաջատարը դարձել է ԱՄԷ-ն՝ 685 միլիոն դոլարով. լավագույն եռյակում են ընդգրկվել Հոնկոնգը (173,1 միլիոն) և ԱՄՆ-ը (140,3 միլիոն)։ Ռուսաստանը զբաղեցրել է յոթերորդ տեղը։





























