Ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ Ադրբեջանում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին խոսակցություններն ինչ միտում ունեն և արդյոք դա մտահոգիչ է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ և հայերը չպետք է անհանգստանան, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան՝ իրենց պատմական հայրենիք։