ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի խղճին է թողնում վերջինիս այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն ավազակապետության գլուխ կանգնած թալանչիների կուսակցություն է:

Այս մասին Մ. Մինասյանը հայտարարել է այսօր` հունվարի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, դա քաղաքական տեխնոլոգիա է, որն իր համար անընդունելի է եւ ինքն ավելին ասել չի ուզում, քանի որ այդ դեպքում կնմանվի նրան:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ կողմ է գաղափարների միջեւ մրցակցության քաղաքակիրթ  ճանապարհին:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀԱԿ-ի կազմում գտնվող ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ հայտարարեց, որ ինքն ընդունում է, որ պետք է լինի հանդուրժողականություն եւ քաղաքակիրթ վերաբերմունք բոլորի հանդեպ, բայց ոչ հանդուրժողականություն քրեածին ու օլիգախիկ համակարգի նկատմամբ, բռնության նկատմամբ, կեղծված ընտրությունների նկատմամբ: