Մեր՝ վարորդներիս հարցը նույն տեղում կանգնած է, ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդներից Գևորգ Սարգսյանը։ Վարորդը նշում է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված նամակին ոչ մի արձագանք չի տրվել։

«Երեկ ասել են այս շաբաթ պատասխան կտան, այսօր ասում են վաղը կտան, բայց խնդիրը ոնց կա նույն ձև մնում է»,- ասաց Գևորգ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 24-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել էր Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր, մասնավորապես, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։

Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել էր, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։

Նիստի արդյունքից չգոհանալով վարորդները Մհեր Գրգորյանի աշխատասենյակ նամակ են փոխանցել շաբաթներ առաջ, սակայն դեռ արձագանք չեն ստացել։