Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը փորձառու դիվանագետ է եւ հիմա էլ փորձում է նաեւ քաղաքական գործիչ դառնալ: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` արձագանքելով Օսկանյանի հայտարարությանը, թե պատաստ է ԲՀԿ-ի հետ համագործակցության:

«Ես չեմ ցանկանում նրան մեկնաբանել: Արեւի տակ փորձում է տեղ գտնել, թող գտնի: Իսկ ՀՀԿ-ն կատարած աշխատանքերը ներկայացնելու է, իսկ չկատարածի համար ծրագրեր է մշակում»,-ասաց նա:

Մ. Մինասյանը նաեւ հայտարարեց, թե ճշմարտություն չկա այն խոսակցություններում, թե ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ եւ իշխանական ռեսուրսներ են օգտագործվում:

Ասուլիսին հրավիրված ՀԺԿ քարտուղար Գիրգոր Հարությունյանն էլ արձագանքելով թվացյալ խմորումներին, նկատեց, որ չի ցանկանում, որ վերջում պարզվի, որ սա քաղաքական թատրոն էր, ինչի «ականատեսն արդեն եղել եք»: