Բացառվելու է մահացած կենսաթոշակառուներին եւ Հայաստանից բացակայողներին կենսաթոշակների վճարումը: Այդ մասին այսօր` հունվարի 31-ին, հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով` նման հնարավորություն ընձեռում է էլեկտրոնային կենսաթոշակային համակարգը, որն իրենից ներկայացնում է տեղեկատվական միասնական շտեմարան: 2012 թ. հունիսից այդ համակարգը արդեն կսկսի աշխատել, իսկ դա նշանակում է, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա տվյալները զագսի բաժիններից (որտեղ գրանցվում է մահը) առցանց կփոխանցվեն կենսաթշակային համակարգի տեղեկատվական բազա:

Նմանապես` եթե կենսաթոշակառուն դուրս է գալիս հանրապետությունից, ապա սահմանային անցակետերից համապատասխան տեղեկատվությունը նույնպես կփոխանցվի միասնական տեղեկատվական բազա: Սակայն նախարարը պարզաբանեց, որ հանրապետությունից բացակայության դեպքում թոշակառուն չի զրկվում թոշակի իրավունքից, սակայն թոշակը կստանա միայն վերադառնալուց հետո:

Նշենք, որ ներկայում հանրապետությունում առկա է 509 հազ. թոշակառու` 2010 թ. 520 հազարի համեմատ: 11 հազ. թոշակառում կրճատվել է` ցուցակների ճշտումներից հետո (բացառվել են 1 անձի կողմից կրկնակի թոշակների ստացումը):