Արդեն մի քանի օր է՝ Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհահատվածում աշխատանքներ են կատարել, որից հետո այդ հատվածը, մանավանդ գիշերային ժամերին, վարորդների համար դարձել է մի իսկական գլխացավանք: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում, հիմնականում՝ գիշերային ժամերին, քանի որ վարորդները ընկնում են այդ անհարմար, մի քանի մետր կիսաասֆալտապատ հատվածի մեջ, որոշ դեպքերում էլ փորձում են շրջանցել այդ հատվածը ու տեղի է ունենում ավտովթար:



























