Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30- ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են «Kia Forte» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարոդների և վիրավորի ինքնությունը։