2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսիներին Հայաստանում գրանցվել  է 31 473 հանցագործություն, որից 14 729-ը ոչ մեծ ծանրության, 10 897-ը միջին ծանրության, 4 302-ը՝ ծանր, իսկ 1 545-ը՝ առանձնապես ծանր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով Հայաստանի վիճակագրական կոմիտի հրապարակած տվյալները:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (հունվար-սեպտեմբեր) Հանրապետությունում արձանագրվել է 28 269 հանցագործության դեպք՝ այդ թվում` ոչ մեծ ծանության 13 816, միջին ծանրության 9 206, ծանր՝ 3 822 և  առանձնապես ծանր 1425 դեպք:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսիներին Հայաստանում գրանցված հանցագործություններից 104 –ն իրականացվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նմանօրինակ 90 դեպք: