Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին։
Այս հրդեհից Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը տեսանյութ է տարածել, որտեղ երեւում է հսկայական ծխի ամպը այդ հատվածում։





























