ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին պատրաստվել Ռուսաստանի հետ «երկարատև բախման»։

«Ռուսաստանը ապակայունացնող ուժ կմնա Եվրոպայում և աշխարհում... Նրանք պատրաստվում են երկարատև առճակատման։ Մենք չենք կարող միամիտ լինել։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ռումինիայում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումում։

Վերջին տարիներին Ռուսաստանը հայտարարում է իր արևմտյան սահմանների երկայնքով ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության մասին: Դաշինքը ընդլայնում է իր նախաձեռնությունները և դրանք անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»: