Մի ժամանակ լողացող փղերը սովորական երեւույթ էին Անդամանյան կղզիներում: Բայց այժմ աշխարհի ամենախոշոր կաթնասունները կորցրել են իրենց այդ ունակությունը: Լուսանկարիչ Դենիել Բոտելյոյին հաջողվել է Ռաջանի` ծովում լողալ կարողացող հնդկական վերջին փղի զարմանալի լուսանկարներ նկարել: Այս մասին տեղեկացնում է ТСН-ը:
Լուսանկարիչը պատմել է, որ նկարահանումների ժամանակ քիչ է մնացել զոհվի: Ոժեղ ալիքի պատճառով կորցրել է կողմնորոշումը եւ խրվել ծովի հատակի ավազի մեջ:
«Բարեբախտաբար փիղը, որին ես լուսանկարում էի, որոշեց չտրորել ինձ: Եւ, չնայած այդ ամենին, կարող եմ ասել, որ դրանք իմ կյանքի անմոռանալի պահերից էին…» -պատմել է լուսանկարիչը:
Ռաջանը օրական երկու անգամ 10 րոպե տեւողությամբ ջրասուզվում է` իր վարժեցնողի հսկողության ներքո: Նա այդ ընթացքում 500 յարդ հեռանում է, հետո կրկին ափ վերադառնում:

































