Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 6–ի նիստում ընդունել է որոշում՝ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը լավարկելու, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ծրագրի փոխհատուցման բաղադրիչը նկարագրող՝ 27-րդ կետով սահմանված դրույթներով, վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի մասով վարկի փուլային եղանակով տրամադրման պարտադիր պայմանի բացակայությամբ, անասնաշենքի վերակառուցման պարագայում չափորոշիչների բացակայությամբ, ըստ փուլերի փոխհատուցում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի և նպատակային օգտագործման ժամկետի նվազեցման և կենդանիների քանակի առնվազն 90%-ի ապահովման նոր պահանջների սահմանմամբ, ինչպես նաև մի շարք դրույթների տարընկալմամբ:

Արդյունքում՝ կբացառվեն տարընկալումները, ինչը կնպաստի շահառուների շրջանակի ընդլայնմանը և պետական աջակցությամբ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ավելացմանը