Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից ԱՄՆ պահանջով, բայց պատրաստ է քննարկել համատեղ ստուգման մեխանիզմy, հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սեպտեմբերի սկզբին թուրքական Nefes թերթի մեկնաբան Մուրատ Գյուրգենը հայտնել էր, որ Թուրքիան իբր կարող է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ) վերադարձնել կամ վաճառել դրանք այլ երկրի։ Թուրքական աղբյուրն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 ԶՀՀ-ների վաճառքի կամ վերադարձի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ С-400 զենիթահրթիռային համալիրները մնում են թուրքական բանակի սպառազինության մեջ և իրավիճակում ոչ մի փոփոխություն չկա։
«Թուրքիան հասկացրել է, որ պատրաստ է փոխզիջման գնալ ռուսական С-400 հրթիռների հարցում, սակայն հրաժարվել է ամբողջությամբ հրաժարվել այդ համակարգից, ինչպես պահանջում է Վաշինգտոնը։ Թուրքիան կարող է համաձայնել С-400-ների վերահսկողության համար համատեղ ռազմական մեխանիզմի ստեղծմանը»,- հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
2017 թվականին Ռուսաստանը և Թուրքիան 2.5 միլիարդ դոլարի պայմանագիր են ստորագրել С-400 համակարգերի գնդային հավաքածուի համար, որոնք մատակարարվել են 2019 թվականի ամռանը և աշնանը։





























