Ռուսաստանն առաջիկայում նախատեսում է 24-ժամյա «սառեցման ժամանակահատված» մտցնել ռուսական օպերատորների սիմ-քարտերի համար, եթե բաժանորդները միջազգային ռոումինգում են եղել կամ իրենց սիմ-քարտը չեն օգտագործել ավելի քան 72 ժամ, գրել է «Коммерсант»-ը»՝ հղում կատարելով շուկայի աղբյուրներին։
Մեկ օրվա ընթացքում այդ օգտատերերը չեն կարողանա մուտք գործել բջջային ինտերնետ եւ SMS։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ սահմանափակումների նպատակն է պայքարել «չարտոնված» սիմ-քարտերի դեմ, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։
Նմանատիպ միջոցառում նախկինում ներդրվել էր նաեւ արտասահմանյան սիմ-քարտերի համար, որից հետո դրանցից մի քանիսը դադարեցրել են SMS-ներ ստանալը, ինչը բարդացրել է բանկային ծառայությունների հասանելիությունը, նշել է «Коммерсант»-ը»։
Vigo արտադրանքի գծով տնօրեն Անտոն Պրոկոպենկոյի խոսքով՝ շրջանառության մեջ են մնում պատահական մարդկանց անունով գրանցված հազարավոր սիմ-քարտեր, եւ նման քարտերը հաճախ «վերադառնում» են մեզ մոտ անօդաչու թռչող սարքերի կառուցվածքում։





























