Մարդկային հասկանալի լեզվով՝ արմատուրայի ներկրման վրա տուրքը ավելացվում է, 29,000 դրամից դառնում է 55,000 նախնական։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
«Պատճառն այն է, որ ներկրվող ամրանների արժեքը իջել է, և տեղական արտադրողները դրա արդյունքում բախվել են խնդիրների։ Ներկրողները բավականին էժան են ներկրում քան մի քանի ամիս առաջ, և այդ խնդիրը առաջացել է։ Սա աջակցություն է տեղական արտադրողներին։ 24.000 տոննայի չափով լիցենզիա ստացած ընկերություններ կան, որ հին՝ 29.000 դրամ տուրքով են ներկրելու։ Մարդիկ լիցենզիա են ստացել 29 հազար տուրքով, իսկ օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ և գործելու է օրենքի ընդունումից հետո ստացած լիցենզիաների վրա»,–ասաց նա։
Հարցին՝ սա ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ,. ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ մի կապ չունի, պարզապես պարոն Ավետիսյանը սիրում է մի թեմայից մյուսին անցնել»։











