Նախագահ Ալիեւը շատ ավելի ուժեղ բանակ ունի։ Նա օգտվեց պահից, որպեսզի վերադարձնի իրենը, հայտնել է Ուիթքոֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերը։

Ուիթքոֆի խոսքով՝ օգոստոսի 8-ին Օվալաձեւ կաբինետում հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հարցրել է նախագահ Ալիեւին․ «Ինչո՞ւ կանգ առաք։ Դուք մեծ բանակ ունեիք»։ Ադրբեջանի նախագահն ի պատասխան ասել է․ «Ես ցանկանում էի վերադարձնել այն, ինչը խլել էին մեզանից։ Ավելին ինձ պետք չէ»։

Հատուկ բանագնացը նշել է, որ դա «ցնցող որոշում էր», եւ նախագահ Ալիեւին բերել է որպես  իմաստուն պետական ղեկավարի օրինակ։