Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` հունվարի 31-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2011 թվականին այդ կառույցների կողմից կատարված աշխատանքները եւ 2012 թվականի անելիքները:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան ոլորտներում աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: