Բաքվում ԱՄՆ-ից պահանջել են չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը։
«Բոլորին լավ հայտնի է, որ այդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ․, արգելում էր պետական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից, եւ անարդար քայլ էր, որը բացահայտ վարկաբեկում էր մեր երկիրը։ Այդ ուղղումը երկար ժամանակ մնում էր այն գործոնը, որը բարդացնում էր երկկողմ հարաբերությունները։
ԱՄՆ նախագահի ձեռնարկած քայլը արտացոլում է ադրբեջանա-ամերիկյան գործընկերության իրական էությունը, ամրապնդում փոխադարձ վստահությունը եւ ռազմավարական համագործակցությունը մեր երկրների միջեւ։ Այդ քայլը նաեւ վկայում է ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր փուլ սկսելու մասին։ Հուսով ենք, որ հաշվի առնելով Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ մեր երկրի աճող դերը լայն տարածաշրջանում, ամերիկյան կողմը կձեռնարկի գործնական միջոցներ 907-րդ ուղղումը լիովին չեղարկելու համար»,- APA-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։





























