Fly Cham ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 7-ից մեկնարկել է Հալեպ-Երևան- Հալեպ երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flycham.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: