Հուսով եմ, որ «այս փառահեղ հաղթանակից հետո» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում կառուցողական քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ համաձայնագրի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Նա վստահություն է հայտնել, որ խաղաղ միջավայրը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր բարեկեցությանը և կբարձրացնի համաշխարհային քաղաքականության մեջ Կովկասի ռազմավարական նշանակությունը։
Ըստ Էրդողանի՝ բանակցությունները պետք է շարունակվեն հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։




























