Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս ունի, որ ԵՄ առաքելությունը կհեռանա Հայաստանից խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։
«Ադրբեջանա-հայաստանյան սահմանին երրորդ կողմի ուժերի չտեղակայման հարցը մեր կողմից առաջ է քաշվել որպես խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթներից մեկը և, ի վերջո, ընդունվել է։ Երրորդ կողմի ուժերի տակ մեր երկիրը նկատի ունի նաև ԵՄ առաքելությունը, և մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է Հայաստանին՝ որպես ընդունող երկրի։ Հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»,- APA-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։





























