Մինչև վերջերս Ռուսաստանը ավելի շատ զինամթերք էր արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, բայց այլևս այդպես չէ։ Մենք բացում ենք տասնյակ նոր արտադրական գծեր և ընդլայնում ենք արդեն իսկ գոյություն ունեցողներն ամբողջ դաշինքում։ Ըստ DW-ի՝ դրա մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Մենք արտադրում ենք ավելին, քան տասնամյակների ընթացքում։ Մենք պետք է հենվենք այդ առաջընթացի վրա այլ ոլորտներում՝ բարձրակարգ հակաօդային պաշտպանության համակարգերից մինչև էժան անօդաչու թռչող սարքեր»։