Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ հանդես եկող սենատորների դիմումի ընդունումը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե չի հավատում, թե, որ ֆրանսիացիներն իրենց երկրի վրա ստվեր կնետեն։ «Այս գործընթացին հետեւում եմ հենց սկզբից։ Գործընթացը դեռ այդպես է ընթանում։ Սահմանադրական խորհուրդը անպայման ճիշտ որոշում կկայացնի»,-ասել է Գյուլը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամի ստորագրությամբ դիմումը հունվարի 31-ին ընդունվել է Սահմանադրական խորհրդի կողմից։