Նոր Զելանդիայի կինոստուդիաներից մեկում անցկացվող դիտումները հետաձգվել են, քանի որ երեք հազար թեկնածուները հրմշտոց են հրահրել:
Դիտումների կազմակերպիչները հույս ունեին, որ «Մատանիների տիրակալը» ֆիլմի համար «հոբբիթ» դառնալ ցանկացողների թիվը չի գերազանցի 1200-ը: Ընդ որում, ոստիկանությունը, ելնելով անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, դադարեցրել է դիտումները, երբ կինոստուդիա է եկել 800 մարդ, հաղորդում է The Guardian-ը:
«Այստեղ բավականանաչափ տեղ կա կայանելու համար, բայց այն օրը հերթն իսկապես շատ երկար էր ձգվում: Դա խնդիրներ է առաջացրել, կապված երթեւեկության հետ»,- New Zealand Herald թերթին հայտնել է դիտումների կազմակերպիչ Քրիս Ռայանը:
Դիտումներին եկել են 164 սանտիմետրից պակաս հասակ ունեցող տղամարդիկ եւ 155 սմ-ից պակաս հասակ կանայք:




























