Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանին ուղղված «սպառնալիքների» մասին՝ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ֆրանսիայի նախագահը բազմիցս զանգահարել է և ասել, որ եթե պատերազմը չդադարի, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը։ Պարոն նախագահի անհապաղ պատասխանը հետևյալն էր. Դուք կարող եք դա անել։ Մեր համար դա ոչինչ չի փոխի։ Վստահ եղեք, որ Ադրբեջանը անհապաղ կխզի բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ», - պատմել է Բայրամովը iTV-ի «Շփման գիծ» վավերագրական ֆիլմում։