Սեզոնային բանվորները փակել են Նեղոս գետը Եգիպտոսի հարավում: Նրանք սպառնում են բացել շլյուզները եւ հեղեղել Լուքսորից Կահիրե ընկած տարածքը: Նրան նաեւ խոստացել են կտրել Ասուանի ՀԷԿ-ի հաղորդալարերը, եթե իրենց պայմանները չկատարվեն:
Ինչպես նշել է եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի կայքը, հարյուրավոր բանվորներ, որ աշխատում են գյուղատնտեսության ոլորտում, արդեն մի քանի օր գործադուլ են անում եւ պահանջում իրենց մշտական հիմունքներով աշխատանքի ընդունել եւ ավելացնել աշխատավարձերը: Իշխանությունները դեռ չեն կարողանում հանդարտեցնել նրանց, բոլոր բանակցությունները ձախողվել են:
Նրանց փակած շլյուզի մասում է գտնվում հնագիտական համալիրը, որ մտնում է զբոսաշրջային երթուղու մեջ եւ լողացող հյուրանոցներ են նավարկում: Տարածքում մոտ 80 լողացող հյուրանոցներ են հավաքվել, որոնց վրա հինգ հազար օտարերկրացի զբոսաշրջիկներ կան:
Ասուանն ու Լուքսորը Եգիպտոսի կարեւոր զբոսաշրջային կենտրոններից են, որտեղ գտնվում են Հին Եգիպտոսի շատ հուշարձաններ:




























