Ադրբեջանի Գոյչայ շրջանի Ֆինանսների վարչությունում այսօր` հունվարի 31-ին հրդեհ է բռնկվել: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:

Տեղեկության համաձայն, Ֆինանսների վարչությունը գտնվում է 5 հարկանի շենքի առաջին հարկում: Դեպքի վայր ժամանած հրշեջներին մեծ դժվարությամբ հաջողվել է մարել կրակը: Նշենք, որ սա արդեն երրորդ խոշոր հրդեհն է, որ վերջին օրերին տեղի է ունեցել այդ շրջանի տարածքում: Դրանից առաջ հրդեհվել էր շրջանի տեղական կառավարչի աշխատասանյակը: Իսկ երեկ հրդեհ էր տեղի ունեցել այդ տարածքով անցնող գազամուղի 118-րդ կիլոմետրի վրա:

Թերթը գրում է, որ ամենայն հավանականությամբ այդ հրդեհները ինչ-որ ձեւով փոխկապակցված են, ավելին, շրջանառվում է վարկած` կապված ահաբեկչության կազմակերպման հետ: