Եթե մարդու մոտ հավատը չկա, որ այլևս վստահել որևէ մեկին չի կարող, դժվար է այդ մարդու հետ ճանապարհ անցնելը. Ես առաջնայինը համարում եմ մարդկանց մեջ այդ հավատը զարթնեցնելը, որ կան մարդիկ, որոնք իսկապես նվիրում ունեն և գալիս են որևէ պիտանի բան անելու, առողջացնելու այս հիվանդ մթնոլորտը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9–ին, 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը։

«ես գալիս եմ, որ միասին գործենք, կարողանանք ուս-ուսի տված մեր երկիրը, թեկուզ այս հատվածից սկսած, Վաղարշապատ խոշորացված համայնքից սկսած, կարողանանք ծաղկեցնել, ցույց տալ, որ ամեն ինչ կորած չէ և զարթոնքը պիտի լինի Վաղարշապատից»,–ասաց նա։

Անդրադառնալով Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդում կալանավորելուն, Խաչիկ Մանուկյանն ասաց. «Երկրի ղեկավարի աթոռը խաբեությամբ զավթածը ասել է, որ կա՞ Հայաստանում մի դատավոր, որ իմ ուզածը չանի, և հիմա մենք ի՞նչ արդարադատություն ենք ուզում տեսնել։ Նա հիմա կամայական որոշումներ է կայացնում, կուզենա՝ կաթողիկոսին էլ ձերբակալելու հրաման կտա, ինչ ուզի՝ կանի։ Քաջ Նազարը ոնց էր ասում՝ գյադեք այս կողմ, գյադեք այն կողմ, հիմա Քաջ Նազարը ասում է, եթե ինձ հանդուրժում են, ուրեմն վսյո, ընտելացել են քաջ Նազար ունենալու բախտին։

Նրանք, ովքեր հավատում են այս խաբեբաներին, նրանք գալիս են ինքնակամ դառնալու սրանց արյունոտ ձեռքերը լվացող սապոններ»։

Խաչիկ Մանուկյանը ափսոսանք հայտնեց, որ արցախյան գոյամարտի մասնակից Մեխակ Մեխակյանի որդին՝ Արգիշտի Մեխակյանը համագործակցում է ՔՊ-ի հետ. «Ընտրարշավի այն հատվածում, որ ես եղա իր ծննդավայրում, իր հոր ծննդավայրում, ես այցելեցի Մեխակ Մեխակյանի շիրիմին, ևս մի անգամ հավաստեցի նրա հերոս լինելը։

Սրանք այս երկրի հետ որևէ կապ չունեն, սրանք եկել են, որ լափեն։ իսկ բոլոր նրանք, որոնք ուզում են այդ լափամանի շուրջը շարվել, ՔՊ-ի հետ կարողանում են համագործակցել, հլը նայեք ովքեր են, անասնակալած գոյանքներ, անազգ, անհայրենիք, աներազանք»։