Նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգ չի տվել անմիջականորեն սկսել միջուկային զենքի փորձարկման նախապատրաստումը։ Նախ անհրաժեշտ է հասկանալ դրա նպատակահարմարությունը, և այդ հարցով այժմ կզբաղվեն մասնագետները, նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահը նախապատրաստումը սկսելու հրահանգ չի տվել- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։- Նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք մեզ դա անհրաժեշտ է անել։ Դա պետք է լինի շատ լուրջ, հիմնավորված և ճշգրտված որոշում։ Ահա հենց դրանով էլ այժմ կզբաղվեն մեր մասնագետները»։