Պոռնոաստղ Լինդա Լավլեյսի մասին պատմող «Լավլեյս» ֆիլմում Դեմի Մուրի փոխարեն կնկարահանվի Սառա Ջեսիկա Փարքերը: Մուրը պետք է կատարեր լրագրող եւ ֆեմինիստական շարժման առաջնորդ Գլորիա Սթայնեմի դերը:

Բայց նա հրաժարվել է առողջական խնդիրների պատճառով: Մուրի վիճակը վատթարացել էր Էշթոն Քաթչերի հետ հարաբերությունները խզելուց հետո, եւ դերասանուհուն տեղափոխել էին հիվանդանոց: Լուրեր էին շրջանառվում, որ դերասանուհին անգամ փորձել է ինքնասպան լինել:

Ֆիլմում գլխավոր դերը խաղալու է Ամանդա Սեյֆրիդը: Ֆիլմում նկարվելու են նաեւ Շերոն Սթոունը, Քրիս Նոթը, Ռոբերտ Պատրիկը, Հենք Ազարիան:

Ֆիլմի հիմնական թեման լինելու է Լինդա Լավլեյսի եւ ամուսնու` Չակ Թրեյնորի հարաբերությունները: Ամուսինը կնոջը ստիպել էր նկարահանվել պոռնոֆիլմերում: