Եմենի Տեղեկատվության նախարար Ալի ալ-Ամրանիի վրա հարձակում է կատարվել հունվարի 31 –ին, մայրաքաղաք Սանայում:
«Ռիա Նովոստ»-ին, վկայակոչելով Reuters-ը հաղորդում է, որ Ալի ալ-Ամրանին վերադառնում էր նախարարների խորհրդի ամենօրյա քննարկումից, երբ անհայտ անձինք կրակ են բացել նրա ավտոմեքենայի վրա: Նշվում է, որ նախարարը չի տուժել: Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել:




























