Չինաստանը հաջողությամբ արձակել է 13-րդ խմբի արբանյակները՝ ցածր ուղեծրային արբանյակային ինտերնետային համակարգ ձևավորելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Արձակումը կատարվել է Պեկինի ժամանակով ժամը 10:41-ին Հայնան կղզու առևտրային տիեզերակայանից՝ «Չանչժեն-12» կրող հրթիռի միջոցով։

Հաղորդվում է, որ բոլոր արբանյակները հաջողությամբ մտել են իրենց նշանակված ուղեծիր։