Ճապոնիայի ափերի մոտ 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միյակո քաղաքից 128 կմ արևելք, որտեղ բնակվում է մոտավորապես 51,000 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Ավելի վաղ երկրի ազգային օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել էր առաջիկա շաբաթվա ընթացքում ևս մեկ ուժեղ երկրաշարժի հնարավորության մասին։
Նոյեմբերի 9-ի երեկոյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում: Երկրաշարժը ժամանակավորապես խափանել է տարածաշրջանում արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը: Ճապոնիայի միջուկային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել:





























