Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի մեկնաբանում, թե արդյոք սկսվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի աշխատանքը, և ոչինչ չի հայտնում դրա ընդունման ժամկետների մասին։ Համապատասխան հայտարարությունը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ուկրաինացի լրագրողների հարցերին պատասխանելիս արել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«Մենք չենք մեկնաբանում պատժամիջոցների շուրջ մեր աշխատանքը»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը «անընդհատ աշխատում է» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա, սակայն հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք խոսքը վերաբերում է 20-րդ փաթեթին։ Նա նաև չի պատասխանել այդ փաթեթի հնարավոր հաստատման ժամկետների մասին ուղիղ հարցին։